•  

    Հարգելի՛ հաճախորդ,

    TOTAL ապրանքանիշի երաշխիքային սպասարկման ենթակա գործիքների համար սահմանված է 1-2 տարի երաշխիք։

    DYLLU   ապրանքանիշի երաշիքային սպասարկման ենթակա գործիքների համար սահմանված է 6 ամիս երաշխիք։

    Սպասարկումը կատարվում է Door to Door և Non Stop համակարգով։

    ·         Door to Door առաքման ծառայությունը գործում է միայն երաշխիքային սպասարման մեջ գտնվող գործիքների համար՝ Երևան + 50կմ շառավղով տարածքներ, մնացած այլ դեպքերում՝ Երևան քաղաքում միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 2000 դրամ, Երևան +50կմ շառավիղով մարզերի համար միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 4000 դրամ ։  

    ·         Non Stop փոխարինող գործիքի տրամադրման ծառայությունը գործում է երաշխիքի մեջ գտվող էլեկտրական կամ բենզինային հատուկ տեսականու համար։

    ·         Երաշխիքային սպասարկումը իրականացվում է,եթե ներկայացված է ճշտգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային էլեկտրոնային կտրոն, (totalservise.am կայքում կամ հավելվածի միջոցով) որն էլ թույլ է տալիս նշված ժամկետում գործիքը վերանորոգել անվճար:

    ·         Սպասարկումը իրականացվում է միայն Տոտալ Սպասարկման Կենտրոնի (այսուհետ ՏՍԿ) արհեստանոցում, սխալ տեղադրման,տեղափոխման, ոչ լիցենզավորված անձանց կողմից վերանորոգման կամ սարքի ձևափոխությունների, վերասարքավորման փորձերի իրականացման դեպքում երաշխիքային սպասարկումը չի գործում։

    ·         Տվյալ երաշխիքային կտրոնը գործում է միայն TOTAL և DYLLU ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ Մեհրաբյան և Որդիներ ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծված գործիքների վրա:

    ·         Գործիքը պետք է ներկայացնել սպասարկման կենտրոն ամբողջությամբ և այն դետալներով,որոնցով ձեռք եք բերել խանութսրահից:

    ·         Երաշխիքային սպասարկումը չի ներառում փոխարինում, պրոֆիլակտիկ մաքրում, սարքի տեղադրում, կարգավորում, մոնտաժման և ապամոնտաժման ծառայությունները։


    Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները,որոնց թերությունները առաջացել են հետևյալ պատճառներով
    .

    *սխալ շահագործման,անփույթ վերաբերմունքի, պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական,ֆիզիկական, ջերմային և այլ վնասվածքները,
    *սարքի մեջ օտար մարմինների,միջատների և հեղուկների ներթափանցման պատճառով,
    *վնասվել է կեղտից բացակայել է կամ ժամանակին չի փոխարինվել  օդի կամ վառելիքի զտիչը,
    *բենզինով կամ յուղով աշխատող շարժիչային և մեխանիկական գործիքների համար օգտագործվել է ոչ համապատասխան վառելիք (վառելիքի և քսայուղերի
    համապատասխանելիությունը նայել տվյալ գործիքի տեխ-բնութագրով ),

    *գերծանրաբեռնված օգտագործելու ընթացքում առաջացած անսարքությունները,որոնցից են դեֆորմացիան,լարերի հալումը,ստատորի ածխանալը և այլն,
    *Հոսանքի սնուցման և տելեկոմունիկացոն ցանցերի Պետական տեխնիկական չափանիշներից շեղումների վնասվածքներ։
    *ֆիզիկական կոտրվածք, վնասվածք ունեցող գործիքը որը նաև առաջացել է սխալ շահագործման պատճառով

    ·         Արագամաշ դետալները (միացման կոճակները,սնուցման լարերը, կոնտակտային ածուխներ,ակներ,ռետինե գոտիներ, ռետինե կամ թղթե միջադիրներ, շարժիչի այրման մոմիկներ, ուղղորդվող ռոլիկներ, օդի և վառելիքի զտիչներ, պտուտակադարձիչի պատրոններ, մեկնարկման պարաներ) երաշխիքային չեն սպասարկվում: Երաշխիքը չի տարածվում նաև մարտկոցների և սնուցման սարքերի։

    ·         Սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ ՏՍԿ-ն չի իրականացնում:

    ·         ՏՍԿ-ն  իրավունք է վերապահվում հետազոտման և վերանորոգման նպատակով խափանված սարքը պահել մինչև 5 օր, որի ընթացքում ցանկության դեպքում կարող է տրամադրվել փոխարինող գործիք: (վերաբերվում է միայն երաշխիքային սպասարման դեպքերին)։ Պահեստամասերի բացակայության, սարքի կալիբրացիոն, էլեկտրական պլատաների վերանորոգման դեպում, սարքի վերանորոգման աշխատանքների ժամկետը վերանայման ենթակա է։

    ·         Փոխարինող գործիք տրամադրվում է միայն Door to Door առաքման ծառայության սահմաններում։

    ·         Վերանորոգումից հետո 3 ամսվա ընթացքում հաճախորդի կողմից սարքը չվերցնելու դեպքում Տոտալ Գրուպը պատասխանատվություն չի կրում ապրանքի համար և այն համարվում է թափոն:

    ·         Գործիքը պետք է ՏՍԿ մոտեցնել կամ գործակալին հանձնել հնարավորինս մաքուր վիճակում։

    ·         Գործիքի մաքրման աշխատանենրը երաշխիքային սպասարկման մեջ ներառված չեն, կատարվելու են վճարովի տարբերակով կախված գործիքի  չափսերից և աղտոտվածության աստիճանից։