Տոտալ Սերվիս կայքի Գաղտնիության Քաղաքականություն

 

<<ՏՈՏԱԼ ԳՐՈՒՊ>> ՍՊ ընկերությունն հայցում է գործընկերոջ հանրամատչելի անձնական

տվյալների տրամադրումը, այն է՝ անուն, ազգանուն, հայրանուն, ՀՎՀՀ, հեռախոսահամար, էլ. փոստի

հասցե և Ձեր ցանկությամբ այլ անձնական տվյալներ, որոնց մշակումն ընկերության կողմից

իրականացվելու է <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքին համապատասխան՝

փոխհամագործակցության ողջ ժամկետում, իսկ անձնական տվյալների տրամադրման Ձեր

համաձայնությունը, հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, հավաստվում է Ձեր գրավոր կամ

էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

 


Այցելելով totalservice.am կայք և օգտվելով կայքի ծառայություններից, Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Ստորև կարող եք ծանոթանալ  totalservice.am կայքի Գաղտնիության Քաղաքականությանը:

 

Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ կախված անձի տեսակից՝ իրավաբանական, ֆիզիկական: Ֆիզիկական անձանցից հավաքագրվող տվյալներն են անուն ազգանուն, ծննդյան տարեթիվ, մասնագիտություն, էլ հասցե, հեռախոսահամար: Իրավաբանական անձանցից հավաքագրվող տվյալներն են՝ կազմակերպության տվյալներ, հեռախոսահամար, գործունեության ոլորտ, ՀՎՀՀ, գրանցման հասցե, կոնտակտային անձ և էլ. հասցե:



Անձնական տվյալների հավաքագրում



  • Գործարքների մասին տվյալներ: Մենք հետևում ենք Մեր կողմից Ձեզ տրամադրված ծառայությունների պատմությանը։ Տվյալ գործողությունը հարկավոր է կայքի մասին հաշվետվություններ կազմելու և կայքը բարելավելու համար:

  • Ձեր կողմից գրանցված գործիքների տվյալները, այդ թվում նաև Ձեր կողմից ներբեռնված նկարները:

  • Տեղեկություն՝ Ձեր դիտած առանձին վեբ էջերի և այն մասին, թե ինչպես եք ընդհանուր առմամբ օգտագործում մեր կայքը: Տվյալ գործողությունը կատարվում է կայքի օգտագործումն հեշտացնելու և ավելի մատչելի դարձնելու համար: 

 

Դուք պարտավորված չեք Մեզ տրամադրել Ձեր անձնական տվյալները, որոնք մենք Ձեզանից խնդրում ենք: Սակայն անձնական տվյալների չտրամադրման դեպքում, մենք չենք կարողանա Ձեզ մատուցել Մեր ամբողջական ծառայությունները:




Անձնական տվյալների օգտագործում

 

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ Ձեր գործարքները մշակելու, Ձեզ հետ հաղորդակցվելու, անվտանգությունը պահպանելու, հնարավոր խաբեությունները կանխարգելելու համար։ 

 

Totalservice.am կայքը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները միայն այն դեպքում երբ ունի դրա համար վավեր իրավական հիմք:

 

Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել Ձեզ ծանուցումներ ուղարկելու նպատակով, օրինակ՝ մատուցված ծառայությունների, Մեր դրույթներում, պայմաններում ու քաղաքականություններում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել նաև նոր զեղչերի և ակցիաների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար (տվյալ գործողությունն իրականացվում է ըստ ցանկության):  

 

Մենք պահպանում ենք Ձեր տվյալներն այնքան ժամանակ, որքան դրանք անհրաժեշտ են կատարելու այն գործողությունները, որոնց համար հավաքվել են տվյալները: 

 

Պահման ժամկետը գնահատելիս Մենք հաշվի ենք առնում հավաքված  ինֆորմացիայի կարևորությունը: Ինֆորմացիայի կարևոր լինելու դեպքում մենք այն պահում ենք օրենքով թույլատրելի սեղմ ժամկետում։

 

Մենք պահպանում ենք Ձեր տվյալները, որպեսզի հաջորդ անգամ Ձեր կայք մուտք գործելիս կրկին գրանցվելու կարիք չլինի:

 

Չափորոնիշներին հետևելու համար Մենք կարող ենք հետևել Ձեր այցելությունների քանակը դեպի մեր կայք:



Անձնական տվյալների պաշտպանություն



Հաշվի առնելով անձնական տվյալների բնույթը և դրանց գաղտնիության կարևորությունը, totalservice.am կայքը կատարում է հնարավոր ամեն ինչ, դրանք ապահով պահպանելու համար: Սակայն Մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական տվյալների կատարյալ ապահովությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ քայլերը, որոնք կխոչընդոտեն տվյալների տարածմանը: 

 

  • Հնարավորինս հաճախ այցելել Ձեր անձնական էջ:

  • Հասարակական սարքավորումներից օգտվելու դեպքում՝ դուրս գալ Ձեր անձնական էջից:

 

Բողոքների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 043430400 հեռախոսահամարով:

 

Եթե գաղտնիության բնորոշ խնդիրը Ձեր կամ այլ անձի համար ունեցել է բացասական ազդեցություն, ապա մենք կձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը, խնդիրը լուծելու համար: 

 

Գաղտնիության Քաղաքականության մեջ փոփոխությունների դեպքում Մենք Ձեզ կուղարկենք ծանուցում՝ նախքան դրանց իրականացումը: 



Քուքիներ կամ վեբ թխուկներ

 

Մենք օգտագործում ենք քուքիներ, որպեսզի հասկանանք Մեր ծառայություններից օգտվողների վարքագիծը: Տվյալ գործողությունն իրականացվում է անվտանգության պահպանման և խաբեությունների կանխարգելման նպատակով: 

 

Այս գործողությունը մեզ նաև թույլ է տալիս տեսնել կայքի այն հատվածները, որոնք ունեն ավելի շատ գործածություն: Տվյալ գործողությունը Մեզ օգնում է բարձրացնել գովազդների և համացանցային որոնումների արդյունավետությունը:

  • Հարգելի՛ հաճախորդ,

    TOTAL ապրանքանիշի երաշխիքային սպասարկման ենթակա գործիքների համար սահմանված է 1-2 տարի երաշխիք։

    DYLLU   ապրանքանիշի երաշիքային սպասարկման ենթակա գործիքների համար սահմանված է 6 ամիս երաշխիք։

    Սպասարկումը կատարվում է Door to Door և Non Stop համակարգով։

    ·         Door to Door առաքման ծառայությունը գործում է միայն երաշխիքային սպասարման մեջ գտնվող գործիքների համար՝ Երևան + 50կմ շառավղով տարածքներ, մնացած այլ դեպքերում՝ Երևան քաղաքում միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 2000դր, Երևան +50կմ շառավիղով մարզերի համար միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 4000դր․ ։  

    ·         Non Stop փոխարինող գործիքի տրամադրման ծառայությունը գործում է երաշխիքի մեջ գտվող էլեկտրական կամ բենզինային հատուկ տեսականու համար։

    ·         Երաշխիքային սպասարկումը իրականացվում է,եթե ներկայացված է ճշտգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային էլեկտրոնային կտրոն,(totalservise.am կայքում կամ հավելվածի միջոցով) որն էլ թույլ է տալիս նշված ժամկետում գործիքը վերանորոգել անվճար:

    ·         Սպասարկումը իրականացվում է միայն Տոտալ Սպասարկման Կենտրոնի (այսուհետ ՏՍԿ) արհեստանոցում, սխալ տեղադրման,տեղափոխման, ոչ լիցենզավորված անձանց կողմից վերանորոգման կամ սարքի ձևափոխությունների, վերասարքավորման փորձերի իրականացման դեպքում երաշխիքային սպասարկումը չի գործում։

    ·         Տվյալ երաշխիքային կտրոնը գործում է միայն TOTAL և DYLLU ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ Մեհրաբյան և Որդիներ ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծված գործիքների վրա:

    ·         Գործիքը պետք է ներկայացնել սպասարկման կենտրոն ամբողջությամբ և այն դետալներով,որոնցով ձեռք եք բերել խանութսրահից:

    ·         Երաշխիքային սպասարկումը չի ներառում փոխարինում, պրոֆիլակտիկ մաքրում, սարքի տեղադրում, կարգավորում, մոնտաժման և ապամոնտաժման ծառայությունները։


    Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները,որոնց թերությունները առաջացել են հետևյալ պատճառներով
    .

    *սխալ շահագործման,անփույթ վերաբերմունքի, պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական,ֆիզիկական, ջերմային և այլ վնասվածքները,

    *սարքի մեջ օտար մարմինների,միջատների և հեղուկների ներթափանցման պատճառով,

    *վնասվել է կեղտից բացակայել է կամ ժամանակին չի փոխարինվել  օդի կամ վառելիքի զտիչը,

    *բենզինով կամ յուղով աշխատող շարժիչային և մեխանիկական գործիքների համար օգտագործվել է ոչ համապատասխան վառելիք (վառելիքի և քսայուղերի
    համապատասխանելիությունը նայել տվյալ գործիքի տեխ-բնութագրով ),


    *գերծանրաբեռնված օգտագործելու ընթացքում առաջացած անսարքությունները,որոնցից են դեֆորմացիան,լարերի հալումը,ստատորի ածխանալը և այլն,

    *Հոսանքի սնուցման և տելեկոմունիկացոն ցանցերի Պետական տեխնիկական չափանիշներից շեղումների վնասվածքներ։

    *ֆիզիկական կոտրվածք, վնասվածք ունեցող գործիքը որը նաև առաջացել է սխալ         

                 շահագործման պատճառով

    ·         Արագամաշ դետալները (միացման կոճակները,սնուցման լարերը, կոնտակտային ածուխներ,ակներ,ռետինե գոտիներ ,ռետինե կամ թղթե միջադիրներ,շարժիչի այրման մոմիկներ,ուղղորդվող ռոլիկներ,օդի և վառելիքի զտիչներ, պտուտակադարձիչի պատրոններ, մեկնարկման պարաներ) երաշխիքային չեն սպասարկվում: Երաշխիքը չի տարածվում նաև մարտկոցների և սնուցման սարքերի։

    ·         Սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ ՏՍԿ-ն չի իրականացնում:

    ·         ՏՍԿ-ն  իրավունք է վերապահվում հետազոտման և վերանորոգման նպատակով

    խափանված սարքը պահել մինչև 5 օր, որի ընթացքում ցանկության դեպքում կարող է տրամադրվել փոխարինող գործիք: (վերաբերվում է միայն երաշխիքային սպասարման դեպքերին)։ Պահեստամասերի բացակայության, սարքի կալիբրացիոն, էլեկտրական պլատաների վերանորոգման դեպում, սարքի վերանորոգման աշխատանքների ժամկետը վերանայման ենթակա է։

    ·         Փոխարինող գործիք տրամադրվում է միայն Door to Door առաքման ծառայության սահմաններում։

    ·         Վերանորոգումից հետո 3 ամսվա ընթացքում հաճախորդի կողմից սարքը չվերցնելու դեպքում Տոտալ Գրուպը պատասխանատվություն չի կրում ապրանքի համար և այն համարվում է թափոն:

    ·         Գործիքը պետք է ՏՍԿ մոտեցնել կամ գործակալին հանձնել հնարավորինս մաքուր վիճակում։

    ·         Գործիքի մաքրման աշխատանենրը երաշխիքային սպասարկման մեջ ներառված չեն, կատարվելու են վճարովի տարբերակով կախված գործիքի  չափսերից և աղտոտվածության աստիճանից։