Հարգելի՛ հաճախորդ,

TOTAL ապրանքանիշի գործիքների համար սահմանված է 1-2 տարի երաշխիքային սպասարկում։

DYLLU ապրանքանիշի գործիքների համար սահմանված է 6 ամիս երաշխիքային սպասարկում։

Սպասարկման կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09։30-18։30, շաբաթ՝ 09։00-18։00

Զանգերի կենտրոն  հեռ։ (+374) 33 00 04 00

Հասցեն՝ ք․Երևան, Ռոստովյան 9/2

Մինչ սարքի օգտագործումը պարտադիր ծանոթանալ շահագործման կանոններին օգտագործման ձեռնարկի միջոցով։

Սպասարկումը կատարվում է Door to Door և Non-Stop համակարգերով։

Door to Door առաքման ծառայությունը գործում է միայն երաշխիքային սպասարկման մեջ գտնվող գործիքների համար՝ Երևան + 50կմ շառավղով տարածքներում։ Մնացած այլ դեպքերում Երևան քաղաքում միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 2000 ՀՀ դրամ, Երևան +50կմ շառավիղով մարզերի համար միակողմանի առաքման ծառայության արժեքը կազմում է 4000 ՀՀ դրամ։ 

Non-Stop փոխարինող գործիքի տրամադրման ծառայությունը գործում է երաշխիքի մեջ գտվող էլեկտրական կամ բենզինային հատուկ տեսականու համար։

Երաշխիքային սպասարկումն իրականացվում է, եթե ներկայացված է ճշտգրիտ և լիարժեք լրացված երաշխիքային էլեկտրոնային կտրոն, (totalservice.am կայքում կամ հավելվածի միջոցով), ինչն էլ թույլ է տալիս նշված ժամկետում գործիքն անվճար վերանորոգել:

Տվյալ երաշխիքային կտրոնը գործում է միայն TOTAL և DYLLU ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներմուծված գործիքների համար:

Սպասարկումն իրականացվում է միայն Տոտալ Սպասարկման Կենտրոնի (այսուհետ ՏՍԿ) արհեստանոցում։

Սխալ տեղադրման, տեղափոխման, ոչ լիցենզավորված անձանց կողմից վերանորոգման կամ սարքի ձևափոխությունների, վերասարքավորման փորձերի իրականացման դեպքերում երաշխիքային սպասարկումը չի գործում։

Գործիքը պետք է ներկայացնել սպասարկման կենտրոն ամբողջությամբ և այն դետալներով, որոնցով ձեռք եք բերել խանութ-սրահից:

Երաշխիքային սպասարկումը չի ներառում փոխարինում, պրոֆիլակտիկ մաքրում, սարքի տեղադրում, կարգավորում, մոնտաժման և ապամոնտաժման ծառայությունները։

Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պատճառներով.

-          սխալ շահագործում, անփույթ վերաբերմունք, պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ֆիզիկական, ջերմային և այլ վնասվածքներ․

-          սարքի մեջ օտար մարմինների, միջատների և հեղուկների ներթափանցում․

-          վնասվել է կեղտից, բացակայել է կամ ժամանակին չի փոխարինվել օդի կամ վառելիքի զտիչը․

-          բենզինով կամ յուղով աշխատող շարժիչային և մեխանիկական գործիքների համար օգտագործվել է ոչ համապատասխան վառելիք (վառելիքի և քսայուղերի համապատասխանելիությունը նայել տվյալ գործիքի տեխբնութագրով)․

-          գերծանրաբեռնված օգտագործելու ընթացքում առաջացած անսարքություններ, որոնցից են դեֆորմացիան, լարերի հալումը, ստատորի ածխանալը և այլն․

-          հոսանքի սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի պետական տեխնիկական չափանիշներից շեղումների պատճառով վնասվածքներ

-          սխալ շահագործման պատճառով ֆիզիկական կոտրվածք, վնասվածք ունեցող գործիքը։

Արագամաշ դետալները (միացման կոճակներ, սնուցման լարեր, կոնտակտային ածուխներ, ակներ, ռետինե գոտիներ, ռետինե կամ թղթե միջադիրներ, շարժիչի այրման մոմիկներ, ուղղորդվող ռոլիկներ, օդի և վառելիքի զտիչներ, պտուտակադարձիչի պատրոններ, մեկնարկման պարաններ) երաշխիքային սպասարկման ենթակա չեն: Երաշխիքը չի տարածվում նաև մարտկոցների և սնուցման սարքերի վրա։

Գումարի վերադարձ ՏՍԿ-ն չի իրականացնում:

Սարքի փոխարինում կատարվում է այն դեպքում, երբ խափանված սարքը (որը վերանորոգման ենթակա չէ) գործարանի կողմից խոտան է ճանաչվում և դրան տրվում է անսարքության եզրակացություն։  

ՏՍԿ-ն իրավունք ունի խափանված սարքը հետազոտման և վերանորոգման նպատակով պահել մինչև 5 օր, որի ընթացքում, հաճախորդի ցանկության դեպքում, կարող է վերջինիս տրամադրել փոխարինող գործիք (վերաբերում է միայն երաշխիքային սպասարկման մեջ գտնվող գործիքներին)։ Պահեստամասերի բացակայության, սարքի կալիբրացիոն, էլեկտրական պլատաների վերանորոգման դեպքում սարքի վերանորոգման աշխատանքների ժամկետը ենթակա է վերանայման։

Փոխարինող գործիք տրամադրվում է միայն Door to Door առաքման ծառայության սահմաններում։

Վերանորոգումից հետո 3 ամսվա ընթացքում հաճախորդի կողմից սարքը չվերցնելու դեպքում Տոտալ Գրուպը պատասխանատվություն չի կրում ապրանքի համար և այն համարվում է թափոն:

Գործիքը պետք է ՏՍԿ մոտեցնել կամ գործակալին հանձնել հնարավորինս մաքուր վիճակում։

Գործիքի մաքրման աշխատանքները երաշխիքային սպասարկման մեջ ներառված չեն, կատարվելու են վճարովի տարբերակով՝ կախված գործիքի չափերից և աղտոտվածության աստիճանից։

Տոտալ Սերվիս կայքի Գաղտնիության Քաղաքականություն

 

<<ՏՈՏԱԼ ԳՐՈՒՊ>> ՍՊ ընկերությունն հայցում է գործընկերոջ հանրամատչելի անձնական

տվյալների տրամադրումը, այն է՝ անուն, ազգանուն, հայրանուն, ՀՎՀՀ, հեռախոսահամար, էլ. փոստի

հասցե և Ձեր ցանկությամբ այլ անձնական տվյալներ, որոնց մշակումն ընկերության կողմից

իրականացվելու է <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքին համապատասխան՝

փոխհամագործակցության ողջ ժամկետում, իսկ անձնական տվյալների տրամադրման Ձեր

համաձայնությունը, հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, հավաստվում է Ձեր գրավոր կամ

էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

 


Այցելելով totalservice.am կայք և օգտվելով կայքի ծառայություններից, Դուք ավտոմատ կերպով տալիս եք համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Ստորև կարող եք ծանոթանալ  totalservice.am կայքի Գաղտնիության Քաղաքականությանը:

 

Մենք հավաքագրում ենք անձնական տվյալներ կախված անձի տեսակից՝ իրավաբանական, ֆիզիկական: Ֆիզիկական անձանցից հավաքագրվող տվյալներն են անուն ազգանուն, ծննդյան տարեթիվ, մասնագիտություն, էլ հասցե, հեռախոսահամար: Իրավաբանական անձանցից հավաքագրվող տվյալներն են՝ կազմակերպության տվյալներ, հեռախոսահամար, գործունեության ոլորտ, ՀՎՀՀ, գրանցման հասցե, կոնտակտային անձ և էլ. հասցե:



Անձնական տվյալների հավաքագրում



  • Գործարքների մասին տվյալներ: Մենք հետևում ենք Մեր կողմից Ձեզ տրամադրված ծառայությունների պատմությանը։ Տվյալ գործողությունը հարկավոր է կայքի մասին հաշվետվություններ կազմելու և կայքը բարելավելու համար:

  • Ձեր կողմից գրանցված գործիքների տվյալները, այդ թվում նաև Ձեր կողմից ներբեռնված նկարները:

  • Տեղեկություն՝ Ձեր դիտած առանձին վեբ էջերի և այն մասին, թե ինչպես եք ընդհանուր առմամբ օգտագործում մեր կայքը: Տվյալ գործողությունը կատարվում է կայքի օգտագործումն հեշտացնելու և ավելի մատչելի դարձնելու համար: 

 

Դուք պարտավորված չեք Մեզ տրամադրել Ձեր անձնական տվյալները, որոնք մենք Ձեզանից խնդրում ենք: Սակայն անձնական տվյալների չտրամադրման դեպքում, մենք չենք կարողանա Ձեզ մատուցել Մեր ամբողջական ծառայությունները:




Անձնական տվյալների օգտագործում

 

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները՝ Ձեր գործարքները մշակելու, Ձեզ հետ հաղորդակցվելու, անվտանգությունը պահպանելու, հնարավոր խաբեությունները կանխարգելելու համար։ 

 

Totalservice.am կայքը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները միայն այն դեպքում երբ ունի դրա համար վավեր իրավական հիմք:

 

Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել Ձեզ ծանուցումներ ուղարկելու նպատակով, օրինակ՝ մատուցված ծառայությունների, Մեր դրույթներում, պայմաններում ու քաղաքականություններում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել նաև նոր զեղչերի և ակցիաների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար (տվյալ գործողությունն իրականացվում է ըստ ցանկության):  

 

Մենք պահպանում ենք Ձեր տվյալներն այնքան ժամանակ, որքան դրանք անհրաժեշտ են կատարելու այն գործողությունները, որոնց համար հավաքվել են տվյալները: 

 

Պահման ժամկետը գնահատելիս Մենք հաշվի ենք առնում հավաքված  ինֆորմացիայի կարևորությունը: Ինֆորմացիայի կարևոր լինելու դեպքում մենք այն պահում ենք օրենքով թույլատրելի սեղմ ժամկետում։

 

Մենք պահպանում ենք Ձեր տվյալները, որպեսզի հաջորդ անգամ Ձեր կայք մուտք գործելիս կրկին գրանցվելու կարիք չլինի:

 

Չափորոնիշներին հետևելու համար Մենք կարող ենք հետևել Ձեր այցելությունների քանակը դեպի մեր կայք:



Անձնական տվյալների պաշտպանություն



Հաշվի առնելով անձնական տվյալների բնույթը և դրանց գաղտնիության կարևորությունը, totalservice.am կայքը կատարում է հնարավոր ամեն ինչ, դրանք ապահով պահպանելու համար: Սակայն Մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական տվյալների կատարյալ ապահովությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ քայլերը, որոնք կխոչընդոտեն տվյալների տարածմանը: 

 

  • Հնարավորինս հաճախ այցելել Ձեր անձնական էջ:

  • Հասարակական սարքավորումներից օգտվելու դեպքում՝ դուրս գալ Ձեր անձնական էջից:

 

Բողոքների և առաջարկների դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 043430400 հեռախոսահամարով:

 

Եթե գաղտնիության բնորոշ խնդիրը Ձեր կամ այլ անձի համար ունեցել է բացասական ազդեցություն, ապա մենք կձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը, խնդիրը լուծելու համար: 

 

Գաղտնիության Քաղաքականության մեջ փոփոխությունների դեպքում Մենք Ձեզ կուղարկենք ծանուցում՝ նախքան դրանց իրականացումը: 



Քուքիներ կամ վեբ թխուկներ

 

Մենք օգտագործում ենք քուքիներ, որպեսզի հասկանանք Մեր ծառայություններից օգտվողների վարքագիծը: Տվյալ գործողությունն իրականացվում է անվտանգության պահպանման և խաբեությունների կանխարգելման նպատակով: 

 

Այս գործողությունը մեզ նաև թույլ է տալիս տեսնել կայքի այն հատվածները, որոնք ունեն ավելի շատ գործածություն: Տվյալ գործողությունը Մեզ օգնում է բարձրացնել գովազդների և համացանցային որոնումների արդյունավետությունը: